Իրավական 

Հայաստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվելով ՌԴ Սևաստոպլ քաղաքում, 2018թ. հունիսի 20-ին՝ ժամը 01.55-ի սահմաններում,  նշված քաղաքի Բալակլավսկի շրջանի «Վեսնա» այգեգործական ընկերության 2-րդ Օգոռոդնի նրբանցք տանող շրջադարձի մոտ հանդիպելով  իր ծանոթ ՌԴ բնակչուհուն՝ մոտեցել է նրան և փորձել սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ։ ՌԴ բնակչուհին գոռացել է և օգնություն կանչել, որի պատճառով տղամարդը, չկարողանալով իր հանցավոր արարքն ավարտին հասցնել, հեռացել է դեպքի վայրից: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,  քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից