Թուրքիան միգրանտների հարցով Հունաստանի հետ վեճի պատճառով ժամկետից շուտ լքել է ՆԱՏՕ-ի առաջին վիրտուալ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Kathimerini»-ին:
Գագաթնաժողովի ժամանակ երկու երկրների ԱԳ նախարարների միջև սկանդալ է առաջացել մարտին երկու երկրների սահմանին միգրանտների մահվան պատճառով: Կողմերը տեղի ունեցածի համար մեղադրել են միմյանց, իսկ Հունաստանը Թուրքիային նաև մեղադրել է ՆԱՏՕ-ի արժեքներին դավաճանելու մեջ:
Արդյունքում, Թուրքիայի ԱԳ նախարարը լքել է գագաթնաժողովը՝ անգամ չսպասելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթին։
Հունաստանը վստահ է, որ Թուրքիան ցանկանում է միգրանտների հարցն օգտագործել քաղաքական նպատակներով։