Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ 11 ինքնաթիռ կուղարկի Սերբիա

analitik.am

 

Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ 11 ռազմական ինքնաթիռ կուղարկի Սերբիա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:

Հայտնի է, որ առաջին Ил-76 ինքնաթիռն արդեն դուրս է եկել Չկալովի ռազմական օդանավակայանից: Այն Սերբիա կտեղափոխի մի խումբ բժիշկների, ինչպես նաև համաճարակաբանության բնագավառի մասնագետների՝ ժամանակակից սարքավորումներով:

 

 

Նույն շարքից