Կորոնավիրուս Հասարակություն 

Մահացած է ձևացել կարանտինից խուսափելու և հայրենիք վերադառնալու համար

analitik.am

 

Հնդկաստանի Փունչ քաղաքի բնակիչը հայրենիք վերադառնալու համար բեմադրել է իր մահը՝ փորձելով խուսափել կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինից: Այս մասին հայտնում է «The New Arab»-ը:

70-ամյա Խակիմ Դինը գլխի թեթև վնասվածքի պատճառով գտնվել է տեղի հիվանդանոցներից մեկում: Ապրիլի 1-ին, կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով երկրում հայտարարվել է համընդհանուր կարանտին: Շտապօգնության վարորդն առաջարկել է տղամարդուն մահացած ձևանալ, որպեսզի կարողանա անցնել իր հայրենի քաղաք տանող ճանապարհը։

Տղամարդը և ևս 3 հոգի շտապօգնության մեքենայով անցել են ավելի քան 160 կիլոմետր՝ մահվան կեղծ վկայականներով: Վերջին անցակետում նրանց կանգնեցրել են ոստիկանության ծառայողները:

Իրավախախտներին ձերբակալել և մեկուսացրել են:

 

Նույն շարքից