Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանը ընդունել է որոշում, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով՝
- Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածում սահմանված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
2․ Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։
- Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հետևյալ եղանակներով. ա) փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, բ) փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքով և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները.
- Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան։
5․ Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 19-ի «Առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին» N 6 և Պարետի 2020 թվականի մարտի 22-ի «Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ սահմանելու և պարետի 2020 թվականի մարտի 19-ի N6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 12 որոշումները։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։