Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Կարապետ Գուլոյանը գումա՞ր է փոխանցել Չարենցավանի ԲԿ-ին

«Հրապարակ» -ը գրում է․

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գոլոյանը մի քանի օր առաջ 5 միլիոն դրամ՝ մոտ 10 հազար դոլար է փոխանցել Չարենցավանի բժշկական կենտրոնին։ Այս մասին մեզ փոխանցեցին Չարենցավանի մեր աղբյուրները։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԲԿ տնօրեն Գառնիկ Սահակյանից։ Նա նախ ասաց, թե տեղյակ չէ, երեկոյան կճշտի, կասի, իսկ երեկոյան պարզապես սկսեց չպատասխանել հեռախոսազանգերին։ Մարզպետարանից և մարզպետը ևս չպատասխանեցին մեզ, սակայն մեր տեղեկությունը հաստատեց Գուլոյանը։ Հարցին, թե ճի՞շտ է, որ 5 մլն դրամ է փոխանցել, Գուլոյանը պատասխանեց․ «Այսօր մեր պետությունը դժվարին փորձության առաջ է կանգնած, և միասնաբար պետք է հաղթահարենք այն: Մեր ժամանակների հերոսները բուժաշխատողներն են, և իմ արածը շատ չնչին է»: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ նպատակներով է օգտագործվելու այդ գումարը։ «Թող դա որոշի տնօրինությունը, կորոնավիրուսի դեմ պայքարում ես իմ ներդրումն եմ արել, թե ինչու հենց Չարենցավանում, կարծում եմ՝ պարզ է»,- պատասխանեց նախկին մարզպետը։ Գուլոյանից փորձեցինք ճշտել նաև, թե ԲԿ տնօրինությունն ու մարզպետարանը տեղյա՞կ են, որ ինքն օգնություն է փոխանցել։ «Ես ցանկությունս ներկայացրել եմ մարզպետին, և համատեղ քննարկման արդյունքում որոշվել է, որ առավել նպատակահարմար է Չարենցավանի ԲԿ-ն: Ուստի գումարը փոխանցել եմ հենց այդ բուժհաստատությանը»,- պատասխանեց Գուլոյանը։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից