Գլխավոր Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի՝ 2019 սեպտեմբերի 18-ի հանձնարարականն առ այսօր չի կատարվել

«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը  ֆեյսբուքում գրում է.

«Քանի որ հաշվետու եմ հանրության առջև. խոստացել էի Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնը մոռացության մատնելու մասին գրառում չանել, քանի որ ԱԴ է:

Նախօրեին ՀՀ վարչապետի մոտ քաղաքաշինության հարցերով խորհրդակցություն է տեղի ունեցել: Մասնակցել են պատկան կոմիտեի և Երևանի քաղաքապեռարանի ղեկավարները: Ստիպված հիշեցնում եմ. Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել առ այսօր: Անցել է կես տարի: Նախքան ոլորտի վերաբերյալ նոր խորհրդակցությամբ նոր հանձնարարականները` հարգելի ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյան, հետամուտ եղեք, որ նախորդները կենսագործվեն: ԱԴ պայմաններում դա առավել քան կենսակաորեն անհրաժեշտ է: Կարող է նույնիսկ նախադեպ ստեղծել ուղղահայաց մեխանիզմների գործունակությունը ստուգելու և սաբոտաժ անողներին բացահայտելու համար: Քաղաքաշինության բնագավառում ներդրում չկորցնել ու համար կարևոր բաներ եմ ասում: Վերջապես հասկանան թող Ձեր հանձնարարականը տապալածները, որ դա պատժվում է:

Մի երկու օրից մանրամասն, կետ առ կետ կգրեմ սրա մասին: Բավական է: Մարտահրավերներն ավելի քան լուրջ են»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից