Կորոնավիրուս Հասարակություն 

Pink-ը վարակվել է կորոնավիրուսով

analitik.am

Ամերիկացի երգչուհի Pink-ը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում:

Հայտնի երգչուհին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակվելու մասին իմացել է մոտ երկու շաբաթ առաջ, իսկ հիմա արդեն բուժվել է, նոր թեստը բացասական պատասխան ունի:

Հավելենք, որ Pink-ը 500 միլիոն դոլար է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: Նա այսկերպ ցանկանում է իր աջակցությունը ցույց տալ բուժաշխատողներին:

 

Նույն շարքից