Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչու է խորհուրդ տրվում ինքնամեկուսացման ժամանակ հրաժարվել զարթուցիչից

analitik.am

Ռուսաստանցիներին խորհուրդ են տվել ինքնամեկուսացման ժամանակ հրաժարվել զարթուցիչներից: Նման խորհուրդով հանդես է եկել Մոսկվայ պետական համալսարանի Քնի բժշկության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կալինկինը:

Վերջինիս խոսքերով, ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդը գրեթե չունի անհետաձգելի գործեր, պետք չէ ինչ-որ տեղ վազել, դրա համար պետք է օգտվել առիթից, նորմալ քնել, անել այնպես, որպեսզի արթնանալը լինի բնականորեն:

Զարթուցիչի օգնությամբ արթնանալը հանգեցնում է քնից չհագենալու, ինչն ազդում է ինքնազգացողության, ինչպես նաև կյանքի որակի ու գենոմի ակտվության վրա:

Կալինկինի խոսքերով, որքան քիչ մարդը քնում է, այնքան հավանական է, որ նա կհիվանդանա: Ամեն դեպքում նա հավելել է, որ չի կարող ասել՝ արդյո՞ք վերոնշյալը վերաբերում է կորոնավիրուսին, թե՝ ոչ:

 

Նույն շարքից