Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանը կորոնավիրուսը հայտնաբերելու թեստային համակարգ է փոխանցել ԱՄՆ-ին

 

Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամն ԱՄՆ-ին է հանձնել կորոնավիրուսի հայտնաբերման համար ռուս-ճապոնական թեստ-համակարգը: Այս մասին հայտարարել է հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Կարծում եմ՝ մենք պետք է ամրապնդենք համագործակցությունը և բարի կամք դրսևորենք: Եկել է լավ ժեստեր ցույց տալու ժամանակը»,-ասել է նա: Հիմնադրամի ղեկավարը նշել է, որ սա կարևոր քայլ է, քանի որ կորոնավիրուսը գլոբալ խնդիր է:

«Մենք ցանկանում ենք աջակցել Միացյալ Նահանգներին»,-ասել է Դմիտրիևը: Նրա խոսքերով, հիմնադրամը պետությանը փոխանցել է վիրուսի թեստավորման համակարգերը, որոնք, նրա կարծիքով, աշխարհում լավագույններից են: Այն կարող են մեկ ժամում թեստավորել 20 պացիենտի։

Հիմնադրամի ղեկավարը շեշտել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պետք է միավորեն ուժերը՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից