Իրավական 

Նորք-Մարաշում ապրող մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն դանակով հարվածել են՝ արյունաքամ է լինում և խնդրում է, որ ոստիկան մոտենա

analitik.am

Ապրիլի 3-ին, ժամը 13.52-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Նորք-Մարաշում ապրող մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն դանակով հարվածել են՝ արյունաքամ է լինում և խնդրում է, որ ոստիկան մոտենա: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ժամը 14.55-ին, «գլխի և որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, շտապօգնության խումբը տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց։

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ժամը 12.00-ին, Խանզադյան փողոցի տներից մեկում, վիճաբանության ժամանակ տուժածին խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել 28-ամյա քաղաքացին:

Քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ, նա ներկայացել է ոստիկանության մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից