Հասարակություն 

Արարատ Միրզոյանն ականջալուր եղավ հորդորիս և մասամբ կատարեց առաջարկությունս. Արսեն Բաբայան

analitik.am

Արսեն Բաբայանն իր էջում գրում է.

Օրեր առաջ հորդորել էի ԱԺ-ին, որ գործուղումների, ներկայացուցչական ու այս տարի ոչ անհրաժեշտ ծախսերի գումարները, որ անիմաստ քնացրել են, փոխանցեն ապրուստի համար փողի կարիք ունեցող ընտանիքներին:

Արարատ Միրզոյանն ականջալուր եղավ հորդորիս և մասամբ կատարեց առաջարկությունս:

Տեսնո՞ւմ եք, թե ինչքան լավ է, երբ լսում եք: Լավին լավ ենք ասում: Կեցցեք!!!

Շարունակեք լսել, բազմաթիվ առաջնահերթ ու կարևոր առաջարկություններ ենք անում այս օրերին:

Բայց խնդրում եմ գովեստի այս խոսքերս չհամարեք մեծ հաջողություն ու ռելաքս չլինեք: Հազարավոր խնդիրներ դեռ ոչ միայն չեք լուծել, այլ հակառակը, ավելի եք ծանրացրել: Դրանց մասին խոսել եմ ու խոսելու եմ: Խելք ունեցողը կօգտվի այդ խոսքից:

Նույն շարքից