Կորոնավիրուս Հասարակություն 

Երևանում կորոնավիրուսից մահացած կանանցից մեկը հալեպահայ էր

Օրերս  Երեւանի  մէջ  «Քորոնա»  վարակին զոհ  գացած  հայուհին  հալէպահայ  Մարի Մարանեան-Շիշոյեանն էր։

Այս  մասին «Արեւելք»  տեղեկութիւն ստացաւ     հանգուցեալի  հարազատներէն։

Կը նշուի նաեւ,  որ  հանգուցեալը Հալէպէն   Երեւան  տեղափոխուած էր Սուրիոյ   պատերազմի   սկիզբին։

Հանգուցեալի   յուղարկաւորութեան եւ թաղման  մասին   տեղեկութիւններ չեն  հաղորդուիր։

Տիկին  Մարի,  որ մայր էր  չորս զաւակներու  որպէս օրինակելի  եւ նուիրեալ  անձնաւորութիւն    միշտ ալ  արժանի  դարձած  է   իր զաւակներու  եւ  ազգականներու    սիրոյն ու  յարգանքին։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից