Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն՝ օդակաթիլային ճանապարհով կորոնավիրուսի փոխանցման հավանականության մասին

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջության պահպանման արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը խոսել է օդակաթիլային ճանապարհով կորոնավիրուսի փոխանցման հավանականության մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով, Սինգապուրում գիտնականները եզրակացրել են, որ վարակների մոտ 6 տոկոսն առաջանում է վիրուսի ասիմպտոմատիկ կրողներից: Ռայանը չի բացառել, որ վիրուսը կարող է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով․ «Սակայն այս դեպքում մենք դեռ հավատում ենք, որ համաճարակի շարժիչը փռշտալը կամ հազն  է, կամ վարակված մակերեսները»,-ասել է նա:

ԱՀԿ ներկայացուցիչը նաև նշել է, որ կազմակերպության փորձագետների խումբը ներկայումս ուսումնասիրում է բոլոր հնարավոր նյութերը՝ առողջ մարդկանց կողմից պաշտպանական դիմակների օգտագործման արդյունավետությունը գնահատելու համար:

Նույն շարքից