Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջիկները մնացել են Իսպանիայում և Ռուսաստանի փոխարեն տեղափոխվել Մեքսիկա

analitik.am

 

Ռուսաստանցի 6 զբոսաշրջիկներ, ովքեր կորոնավիրուսի պատճառով մնացել են Իսպանիայում, Ռուսաստանի փոխարեն տեղափոխվել են Մեքսիկա: Այս մասին հայտնում է Լենտան։

Ըստ աղբյուրի՝ նրանց նախ մեկուսացրել են Մադրիդում, այնուհետև՝ Ռուսաստան թռիչքի չեղարկվելուց հետո արտաքսվել են Հյուսիսային Ամերիկա, որտեղից էլ ավելի վաղ թռչել են Իսպանիա:

Նշվում է, որ ռուսաստանցիները մեկ անգամ երկիր մուտք գործելու էլեկտրոնային թույլտվություն են ունեցել, և առայժմ հայտնի չէ, թե ինչպես են վերաբերվելու նրանց Մեքսիկայում:

 

Նույն շարքից