Հասարակություն 

Ինչու են Արմավիրում մեղուները մասսայաբար անկում. կա առաջնային վարկած

analitik.am

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր էջում գրում է.

«Հարգելիներս, հենց նոր ինձ հետ կապվեց Արմավիրի մարզպետը և տեղեկացրեց, որ կապ են հաստատել Գյուղատնտեսության տեսչության հետ և տեսչության աշխատակիցներն ու մարզպետարանի գյուղ բաժնի աշխատակիցները պետք է նմուշառում անեն և հանրապետական լաբորատորիայում պարզեն պատճառները։

Ես բնակիչներին փոխանցել եմ բոլոր մեղվապահ խորհրդատուների կոնտակտները, որոնք դուք փոխանցեցիք։ Առաջնային վարկածն է «սեզոնային տիզը»։ Շնորհակալ եմ արագ արձագանքելու համար։

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն էլ է զբաղվում և մասնագետները հիմա խորհրդատվություն կտրամադրեն բնակիչներին։

Ապրեք»:

Նույն շարքից