Կորոնավիրուս Հասարակություն 

Արդեն 18֊րդ օրն է պառկած եմ. Կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվածը բողոք ունի

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Գասպարյանն իր էջում գրում է.

«Մարտի 17֊ին Նորքի ինֆեկցիոնում հաստատվեց կորոնավիրուսով հիվանդ լինելս, 4֊օր հետո տեղափոխեցին Ավանի MVD ի հոսպիտալ, անցավ 14 օր հանգիստ սպասեցինք, մարտի 31֊ին թեսթ արեցին պատասխանը չկա բժշկուհուն հարցրեցինք թեսթի պատասխանը, ասեց՝ ինձ չհարցնեք, չեմ պատասխանի: 2 օր ստրեսի մեջ անորոշ վիճակում սպասում ենք, ապրիլի 2֊ին երկրորդ կրկնակի թեսթ արեցին, կռահեցինք, որ բացասական է, որ կրկնակի թեսթ են անում, բայց պատասխան չեն ասում... ինչքան պիտի անորոշության մեջ մնանք։

Մենք եկանք կորոնավիրուսից ազատվե՞նք, առողջանա՞նք, թե՝ վերջին 4 օրում ստրես տանենք, մի քանի հիվանդություն ձեռք բերենք, գնանք տներով։

Շատ շնորհակալ ենք անձնակազմի վերաբերմունքից, սանիտարկից, բժշկուհիներից եվ բժիշկներից, բայց արդեն անորոշ վիճակի հասցնելու իմաստը ո՞րն է։

Կամ կողքի պալատի զույգի մեկը բացասական է, մյուսինը՝ դրական, զանգել են բողոքել տեսել են կոմպով բացասական է թեսթի պատասխանը, բայց հասել է հիվանդանոց դրական... բողոքարկելուց հետո հարցի լուծում ստացավ։

Չենք հասկանում՝ ինչ խառնաշփոթ է... ամեն մեկն անհատական պիտի բողոքի՞, որ հարցը լուծվի։

Արդեն 18֊րդ օրն է պառկած եմ... առաջին օրը ունեի ջերմություն, 17 օր է շատ լավ եմ զգում, առողջ, առանց ջերմության։ Թող ասեն դառը ճշմարտությունը. դրական է՝ շատ բարի կսպասենք, բացասական է՝ ավելի բարի, շնորհակալ ենք, մենք գնանք տներով։

Եթե կորցրել են թեսթերը, ոչինչ կհասկանանք, նորից թող անեն։

Գոհ ու շնորհակալ ենք թե՛ հովանավորներից, թե՛ բժշկական անձնակազմից, բայց տվեք հստակ պատասխան... անորոշությունից հանեք մեզ, թե կարողա հասցնեք հոգեբանական ստրեսի մեջ տեղափոխեք կորոնահիվանդներին դիմացի հոգեբուժական կորպուս:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից