Հասարակություն Տեսանյութեր 

Մենք վտանգավո՞ր ենք երկրի համար. բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան մոտ /տեսանյութ/

analitik.am

Հայաստանից ՌԴ չեղարկված թռիչքից տուժած քաղաքացիներն  այսօր` ապրիլի 4-ին, բողոքի ակցիա են անցկացրել ՌԴ դեսպանատան մոտ: Այս մասին հայտնում է News.am-ը:

Երեկ քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել  «Զվարթնոց» օդանավակայանում` քանի որ նրանց թռիքչը չէր կայացել:

«Մեզ այսօր պետք է դեսպանությունը ներս հրավիրեր, բայց մեզ նայող չկա»,-ասաց տուժած քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ բողոքող քաղաքացի էլ ասաց, որ պատկան մարմինները երեկ «հանցագործություն» են արել, քանի  որ երեկ թռիչք է պլանավորված եղել, սակայն թռիքչը չի կայացել, եւ իրենք պահանջում են այդ որոշումը կայացնողը պատասխանատվություն վերցնի կատարվածի համար:

Նույն շարքից