Կորոնավիրուս Հասարակություն 

Մաշկաբանները պարզաբանել են մարդու մազերի վրա կորոնավիրուսի «կյանքի» հնարավորությունը

analitik.am

 

Մաշկաբանները խոսել են տարբեր մակերեսների վրա կորոնավիրուսի «կյանքի» տևողության մասին, ինչպես նաև գնահատել մազերի վրա դրա «բնակության» հնարավորությունը: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Ուսումնասիրությունների համաձայն՝ կորոնավիրուսը կարող է թղթի վրա ապրել մինչև 24 ժամ, մետաղի վրա՝ 2 օր, պլաստիկի վրա՝ 3 օր: Մազերի վրա, ըստ Յեյլի Առողջապահության համաշխարհային ինստիտուտի ղեկավար, դոկտոր Սաադ Օմերի, մահացու վիրուսները չեն կարող ապրել այնքան ժամանակ, որքան ուրիշ մակերեսների վրա․ «Սովորաբար վիրուսները չեն ապրում այնպիսի մակերևույթների վրա, ինչպիսիք են մազերը, այնքան ժամանակ, որքան չժանգոտվող պողպատի հարթ տեսակների վրա»,-մեկնաբանել է փորձագետը:

Ջորջ Վաշինգտոնի բժշկության և առողջության դպրոցի մաշկաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոկտոր Ադամ Ֆրիդմանը կարծում է, որ գլխի վրա կորոնավիրուսի կյանքի տևողությունը կախված է կոնկրետ անձի մազերի կառուցվածքից, ինչպես նաև մի շարք արտաքին գործոններից: Մասնագետը բացատրել է, որ շատ հաճախ, գլխի մաշկի բնական յուղային շերտը պաշտպանիչ պատնեշ է հանդիսանում վնասակար բակտերիաների համար․ «Այն իսկապես ունի որոշ հակամանրէային հատկություններ և թույլ չի տալիս, որ միկրոօրգանիզմները մնան մազերի վրա»,-եզրափակել է իր խոսքը Ֆրիդմանը:

Նույն շարքից