Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում նոր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել

analitik.am

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

Այս պահի դրությամբ չկան նաև նոր մեկուսացված անձինք։

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Արցախի տեղեկատվական շտաբ

Նույն շարքից