Կորոնավիրուս Հասարակություն 

«Դարոինկ»-ի մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նա շփում է ունեցել խանութների հետ. «Ա1+»

«Դարոինկ» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել: Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ընկերության տնօրեն Կարապետ Աֆրիկյանը:

«Վարակված անձը ընկերության մենեջերն է, ով հիմնականում շփում է ունեցել խանութների հետ, արտադրության հետ շփում չի ունեցել», -ասաց Աֆրիկյանը:

«Աշխատակիցը հիվանդանոց է դիմել մարտի 29-ին, վարակվածության փաստը հաստատվել է ապրիլի մեկին»,-հայտնեց նա:

«Արտադրամասը ամեն օր 4-5 անգամ ախտահանվում է, մաքրվում է, աշխատողները օրը մի քանի անգամ ջերմաչափվում են»,-ասաց տնօրենը՝ բացառելով, որ արտադրամասում հնարավոր է այլ դեպքեր արձանագրվեն:

«Աշխատակիցներից որևէ մեկը  վարակված անձի հետ չի շփվել»,-վստահեցրեց Աֆրիկյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից