Հասարակություն 

Հիշեցնում եմ, աուդիտը չի անցել ինքը` ՔԱԿ-ը․մանրամասնում է «Join Armenia» կազմակերպության հիմադիր Արման Ամիրխանյանը

analitik.am

Ֆեյսբուքյան օգտատեր, զբոսաշրջային «Join Armenia» կազմակերպության հիմադիր Արման Ամիրխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ավիացիայի հարցով: Ուզում եմ ամեն բան իր տեղը դնել:

Նախ առաջինը`

Քաղաքացիական ավիացիայի մեր կոմիտեում աուդիտն անց է կացրել ԵԱՍԱ-ն: Աուդիտի արդյունքներով` ԵԱՍԱ-ն հետ է կանչել հայ փոխադրողներին տրված բոլոր TCO /Third country operators/ լիցենզիաները (դրանք ԵԱՍԱ-ի կողմից տրվող լիցենզիաներ են, որ երրորդ երկրների օպերատորները կարողանան Եվրոպա թռչել-168.am):

Դա նշանակում է, որ ոչ միայն «երկու հայկական ավիափոխադրողներ են զրկվել» այդ իրավունքից, այլ տառացիորեն ոչ մի հայկական ավիաընկերություն՝ գործող, թե ապագայում պլանավորվող, չի կարող թռիչքներ իրականացնել Եվրոպա, քանի դեռ ՔԱԿ-ն ի վիճակի չի լինի հաղթահարել այդ բարդ աուդիտը:

Երկրորդ`

Կոմիտեն և նրա աշխատակիցները իրենց էջերում մեղքը փորձում են բարդել ավիաընկերությունների վրա: Հիշեցնում եմ, աուդիտը չի անցել ինքը` ՔԱԿ-ը: Ավիաընկերությունները իրավունքից զրկվել են այն բանի պատճառով, որ Կոմիտեն չի անցել աուդիտը:

Երրորդ`

Կոմիտեն և նրա աշխատակիցները իրենց էջերում ու ԶԼՄ-ների միջոցով փորձում են մեղքը բարդել նաև նախկին իշխանությունների վրա: Հիշեցնեմ, որ 2015թ. մեր կոմիտեն փայլուն անցավ նմանօրինակ աուդիտը: Սա ես ասում եմ այն բանի համար, որ աուդիտը չի հաղթահարել ոչ թե Քաղավիացիայի գլխավոր վարչությունը, այլ Քաղավիացիայի կոմիտեն, որը ոչ թե երեկ, այլ 2 տարի առաջ է նորացվել:

Դրա համար էլ հիմարություն է փորձել բառախաղ կատարելով`խուսափել պատասխանատվությունից` թերությունները վերագրելով նախկին իշխանություններին:

Չորրորդ`

Չեմ ուզում անդրադառնալ անձերին: Չեմ ուզում ոչ ոքի անձամբ մեղադրել: Մեղավորներից ոմանց համակրում եմ, պարզապես այս կամ այն պատճառներվ նրանք իրենց ուժերը չէին հաշվարկել: Եվ եթե այս կամ այն անձի մեղքը քննարկելու էլ լինեմ, դա կանեմ միայն հանդիպման ժամանակ, այլ ոչ սոցցանցերի միջոցով»:

По вопросу авиации. Хочу расставить все по своим местам.

Во первых

Аудит провел ЕАСА в нашем Комитете Гражданской Авиации. По итогам аудита ЕАСА отозвала все TCO лицензии выданные армянским перевозчикам. Это значит что не просто “пара армянских авиакомпаний” лишены прав, а буквально ни одна армянская авиакомпания, существующая или планируемая, не сможет выполнять полеты в Европу, пока Комитет не будет в состоянии пройти этот сложный аудит.

Во вторых:

Комитет и его сотрудники, на своих страницах пытаются валить вину на авиакомпании. Напоминаю – аудит не прошел сам Комитет. Авиакомпании лишили прав изза того, что комитет не прошел аудит.

В третьих:

Комитет и его сотрудники, на своих страницах и через СМИ пытаются валить вину также на прежние власти. Напомню, что в 2015-м году наш комитет блестяще прошел аналогичный аудит. Это я к тому, что аудит не прошел ГАК, который не вчера, а 2 года как был обновлен.
Поэтому глупо пытаться, жонглируя словами, уйти от ответственности, приписывая недостатки прежним властям.

В четвертых:

Не хочу касаться личностей. Не хочу никого обвинять лично. Некоторые из виновных мне симпатичны, просто по тем или иным причинам они не рассчитали свои силы. И если и буду обсуждать вину тех или иных личностей, то только при встрече, а не через соцсети.

Նույն շարքից