Կորոնավիրուս Հասարակություն 

Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 1.2 միլիոնը

Աշխարհում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 1.201.933 դեպք: Այս մասին տեղեկացնում է Worldometers կայքը:

Կայքը հաղորդում է, որ համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը 64.716 են, ապաքինվել է 246.634 մարդ:

RT-ի փոխանցմամբ՝ Չինաստանում, որտեղ բռնկվել է Covid-19-ի համաճարակը, 1 օրվա ընթացքում գրանցվել է վարակման 30 դեպք, որոնցից 25-ը հայտնաբերվել է արտերկրից ժամանածների մեջ:

Չինաստանի առողջապահական հարցերով պետական կոմիտեն հայտնում է, որ մնացած 5 դեպքերը գրանցվել են Գուանդուն նահանգում:

Կորոնավիրուսի հետևանքով Չինաստանում մահացել է 3 մարդ: Մահվան դեպքերը գրանցվել են Հուբեյ նահանգում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից