Կորոնավիրուս Հասարակություն 

Իրանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 100 և 106 տարեկան երկու հիվանդ

analitik.am

Իրանում ապաքինվել է COVID-19 կորոնավիրուսով վարակված 100 և 106 տարեկան երկու հիվանդ: Ինչպես հաղորդում է IRNA ընկերությունը, նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Հաղորդվում է, որ ապաքինման երկու դեպքն էլ արձանագրվել է Ղոմ քաղաքի հիվանդանոցներում: 106-ամյա տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից շաբաթ` 14-օրյա բուժումից հետո: Երկրորդ հիվանդը՝ 100-ամյա Ալի Աֆշարին, կիրակի է դուրս գրվել հիվանդանոցից:

Բացի այդ, երեքշաբթի հիվանդանոցից 98-ամյա հիվանդ է դուրս գրվել, որը նույնպես ապաքինվել է կորոնավիրուսից: Վերջինս հիվանդանոցում 27 օր է անցկացրել:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում հիվանդություններից մահացածների թիվը հասել է 3603-ի, ակտիվ վարակակիր են 34 887 մարդ: Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկման օրվանից ի վեր ապաքինվել է 22 011 մարդ:

Աղբյուրը՝ tert.am

Նույն շարքից