Հասարակություն 

Մահացել է «Երկիր մեդիա» ՀԸ երկարամյա աշխատակից Արթուր Պետրոսյանը

analitik.am

Կյանքից հեռացել է «Երկիր մեդիա» ՀԸ երկարամյա աշխատակից Արթուր Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է «Երկիր մեդիա» -ն:

«Օրեր անց՝ ապրիլի 21-ին, նա կդառնար 46 տարեկան։

Մասնագիտական հմտություններով միշտ առանձնացող Արթուր Պետրոսյանն իր թիմակիցների հետ հեռուստաընկերության լավագույն հաղորդաշարարերի ամենապատասխանատու հատվածն է ապահովվել։

«Երկիր մեդիա» ՀԸ ամբողջ անձնակազմը ցավակցում է Արթուր Պետրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին․ մեզ համար՝ մտերիմ ու հարազատ մարդու անժամանակ մահվան կապացությամբ»,-գրում է լրատվամիջոցը:

 

Նույն շարքից