Հասարակություն 

ԱՐՄԵՆԻԿՈՒՄ. Հետաքրքի՛ր է՝ վարչապետ Ն. Փաշինյանը չի՞ ցանկանում ստանալ իր իսկ կողմից բարձրացված հարցի պատասխանը. Իրավաբան

analitik.am

Ժամանակին մեծ աղմուկ հանեց ՛՛Արմենիկում՛՛ դեղամիջոցը, որը հայտնաբերվել էր Հայաստանում:
Տարբեր մասնագետների կարծիքով, այն կարող էր իսկական հեղափոխություն իրականացնել համաշխարհային առողջապահության մեջ՝ հավակնելով բուժել ընդհուպ մինչև ՁԻԱՀ-ը:

Քիչ առաջ ուսումնասիրում էի ՛՛Արմենիկումի՛՛ մասին հրապարակումները, աչքովս ընկավ 2017թ. մի հրապարակում, երբ այն ժամանակվա «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար, ներկայումս վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում այդ ժամանակվա առողջապահության փոխնախարարից հետաքրքրվում է ՛՛Արմենիկում՛՛ դեղամիջոցի ոդիսականի մասին:

Առողջապահության փոխնախարարն արձագանքել էր, որ ՛՛Արմենիկումը՛՛ ուժեղ իմունախթանիչ է եւ հենց այդ պատճառով էլ համապատասխանում է ՁԻԱՀ–ով հիվանդների թերապիայի համար։ Այն օգտագործվում է որպես օժանդակ միջոց։ Արդեն 7 երկրներում դեղամիջոցը գրանցվել է որպես իմունախթանիչ։ Որպես ՁԻԱՀ–ի դեղամիջոց այն չի ճանաչվել, քանի որ 1998–ին կլինիկական հավուր պատշաճի փորձեր չեն կատարվել։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցը, թե ի՞նչն էր խանգարում նոր հետազոտություններ անցկացնել այս 20 տարիների ընթացքում, թողնվել է անպատասխան...

Հետաքրքիր է, թե գործող կառավարությունը ներկայումս ի՞նչ վերաբերմունք ունի այդ դեղամիջոցի վերաբերյալ, մանավանդ որ մասնագիտական քննարկումների հարթությունում արձանագրվել է, որ այն դրական ազդեցություն ունի նաև գրիպի տարբեր տարատեսակների, այդ թվում` խոզի գրիպի ժամանակ:

Իսկապես հետաքրքիր է իմանալ՝ այդ դեղամիջոցի ի հայտ գալը հայկական ԲԼԵ՞Ֆ էր, թե՞ ուղղակի մեր ուժը չպատեց այն դարձնել իսկապես համաշխարհային առողջապահական համակարգում հեղաշրջում իրականացնող գործիք:

Հետաքրքիր է՝ վարչապետ Ն. Փաշինյանն այսօր չի՞ ցանկանում ստանալ իր իսկ կողմից բարձրացված հարցի պատասխանը...

Հ.Գ. Հրապարակման մեկնաբանությունում կտեղադրեմ վերը նշված հրապարակումը:

Իրավաբան Նորայր Նորիկյան

Նույն շարքից