Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանի ամենամեծ և լավագույն հիվանդանոցներից մեկը սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին. Փոխնախարար

analitik.am

 

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն իր էջում գրում է. «Ապրիլի 5-ից Հայաստանի Հանրապետության ամենամեծ և լավագույն հիվանդանոցներից մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի, այդ թվում 50 պացիենտի՝ վերակենդանացման բաժանմունքում:

Հաշվի առնելով կենտրոնի կադրային և տեխնիկական ներուժը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները կստանան լավագույն որակի բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում ուղեկցող հիվանդությունների մասով, քանի որ կենտրոնը բազմապրոֆիլ է:

Ցանկանում եմ ուժ և եռանդ կենտրոնի ողջ անձնակազմին»:

Նույն շարքից