Կորոնավիրուս Հասարակություն 

Վրաստանն առաջիններից մեկը կլինի, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը. Վրաստանի առողջապահության նախարար

analitik.am

 

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը: Այս մասին գրում է 168.am-ը՝ հղում անելով pia.ge կայքին:

Նախարարի խոսքով` Վրաստանի կառավարությունն այս հարցով համագործակցում է և՛ դեղամիջոցն արտադրող ընկերության, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

«Այս հարցով մենք աշխատում ենք և՛ արտադրող ընկերության, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Մենք հստակ պայմանավորվածություն ունենք նրանց հետ, որ երբ դեղամիջոցն արտոնագիր ստանա, մենք առաջիններից մեկը կլինենք, որ կստանանք դեղամիջոցը»,-տեղեկացրել է առողջապահության նախարարը:

 

Նույն շարքից