Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Դեռ որքան ժամանակ Պուտինը կաշխատի հեռավար ռեժիմով․ Պարզաբանում է խոսնակը

 

Առնվազն ևս մեկ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կաշխատի հեռավար կարգով: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Արդեն անցել է մեկ շաբաթ, ես համարձակվում եմ առաջարկել, որ գոնե ևս մեկ շաբաթ կամ նույնիսկ ավելին»,-ասել է Պեսկովը, պատասխանելով համապատասխան հարցին:

Նրա խոսքերով, նախագահը սահմանափակել է ֆիզիկական շփումները՝ վարակի ռիսկը նվազագույնի հասցնելու համար․ «Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժշկի հիվանդության դեպքը ցույց տվեց, որ ավելի լավ է կրճատել ֆիզիկական շփումը, ինչը և արեց նախագահը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից