Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի պատճառով Շրի Լանկայում գրեթե 3000 կալանավոր են ազատ արձակել

analitik.am

 

Շրի Լանկայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով ազատ են արձակել 2961 կալանավորի՝ գրավի դիմաց: Այս մասին հայտնում է Adaderana պարբերականը:

Նշվում է, որ ազատ են արձակվել մանր խախտումների համար դատապարտվածները, որոնց ժամկետը գրեթե ավարտվել է: Ներկայումս Շրի Լանկայի բանտերում պահվում է ավելի քան 26 հազար մարդ, մինչդեռ ընդհանուր թիվը չի գերազանցում 10 հազարը:

 

Նույն շարքից