Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Նոր Մոսկվայում կառուցվող ինֆեկցիոն հիվանդանոցի տարածքում հրդեհ է բռնկվել /Տեսանյութ/

analitik.am

 

Ապրիլի 5-ին, Նոր Մոսկվայի ավանում ինֆեկցիոն հիվանդանոցի կառուցման ընթացքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Mash-ը:

Նշվում է, որ շինհրապարակում գտնվող մի քանի վրաններում հրդեհ է բռնկվել: Արդյունքում մահացել է աշխատողներից մեկը:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայության աշխատակիցները: Հրդեհի պատճառը պարզվում է:

Հիվանդանոցի կառուցումը սկսվել է մարտի 12-ին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված: 43 հեկտար տարածք ունեցող հիվանդանոցի տարածքում կհայտնվեն բժշկական, վերակենդանացման և սպասարկման բաժիններ, ինչպես նաև բժիշկների համար նախատեսված հանրակացարան:

Նույն շարքից