Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել ռեժիմների թուլացումը ու բնականոն կյանք վերադառնալու մասին մտածելը. Նիկոլ Փաշինյան

 

Ուղիղ եթեր եմ մտել կիսվելու մի լուրով, որը հնարավոր է՝ շատ լավ լուր է կորոնավիրուսի հաղթահարման ընդհանուր դինամիկայի և տեմպի մասով: Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ երեկ կատարվել է կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք, դրանցից դրական է եղել ընդամենը 11-ը, ինչը վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է. «Նախկինում էլ օրեր ենք ունեցել, երբ անկում է եղել, բայց հաջորդն էլի թվերն աճել են: Այսօրվա լուրի գնահատականն ամբողջական տալու համար պետք է սպասել այսօրվա տվյալներին, ինչը կիմանանք վաղն առավոտյան:

Բայց մյուս կողմից ես կարող եմ բերել ապրիլի 3-ի օրինակը, երբ մենք ունեցել ենք 253 հետազոտություն, որից դրական է եղել 34-ը: Եթե համեմատենք այս 263-ն ու 253-ը, կտեսնենք, որ տեմպի 3 անգամ նվազում ունենք:

Եթե սա հաստատվի, ինչը մենք կիմանանք վաղն ու մյուս օրը, եթե մեր հույսն արդարանա, կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ անհարմարություններ են պատճառում, սկսել են արդյունք տալ:

Եթե այդպես է, նշանակում է, որ մենք, եթե առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն պահենք պարետատան սահմանած սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումն ու արդեն սկսենք մտածել բնականոն կյանքին վերադառնալու մասին:

Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ սա եթե-ով եմ ասում: Ես սա նաև ասում եմ, որպեսզի իրավունք վերապահեմ ինձ խնդրել ձեզ առաջիկա շաբաթվա ընթացքում ավելի նախանձախնդիր պահենք սահմանափակումները:

Եթե այս թվերի առաջացրած հույսերն արդարանան, դա մեզ պետք է ոգևորի, որ ևս մեկ շաբաթ մաքսիմալ խիստ գտնվենք ինքներս մեզ նկատմամբ, սահմանափակումները պահենք: Եթե մեր կանխավարկածն արդարանա, կնշանակի, որ երկուշաբթի օրվանից հնարավորություն կունենանք մտածել ռեժիմի թուլացման մասին»:

Փաշինյանի խոսքերով, եթե հույսերն արդարանան, կնշանակի, որ նույնիսկ կորոնավիրուսի պամաններում հնարավոր է վերադառնալ լիարժեք կյանքի՝ վստահ լինելով, որ տարածումն այլևս թույլ չի տրվի:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից