Կորոնավիրուս Հասարակություն 

Այս օրերին քաղաքի բոլոր վերելակներն ու խանութներն անընդհատ է պետք ախտահանել. Սաղաթելյան

analitik.am

 

Քաղաքի բոլոր վերելակներն ու խանութներն անընդհատ է պետք ախտահանել այս օրերին: Աշխարհի բազմաթիվ քաղաքներում իշխանություններն իրականացնում են ծավալուն և ամբողջ քաղաքի ախտահանման աշխատանքներ, ներառյալ փողոցներն ու մայթերը (կարծում եմ` բուռն քննարկման առարկա դարձած նույն Թբիլիսիի նյութը տեսել են շատերը )։

Բնակչության տեղաշարժի սահմանափակման պայմաններում և օբյեկտիվորեն նվազ ռեսուրսներ կամ թույլ կառավարում ունեցող երկրների պարագայում գուցե ամբողջ քաղաքը ախտահանելը բարդ խնդիր է, բայց նվազագույն քանակով վայրեր, որոնք ակտիվ մարդկանց հոսք են պահպանում, անընդհատ ախտահանելն այնուամենայնիվ պարտադիր է։ Օրինակ, վերելակներն ու խանութները։

Հարցս բազմաբնակարան շենքերի բնակիչներին է ուղղված` արդյո՞ք ձեր վերելակները պարբերաբար մշակվում են «մահվան վերելակ» չդառնալու համար, եւ արդյո՞ք մշակվում են բոլոր գործող խանութները:

Արման Սաղաթելյան

Նույն շարքից