Կորոնավիրուս Հասարակություն 

Գիտնականները պարզել են մակերեսների վրա կորոնավիրուսի պահպանման ժամկետը

analitik.am

 

Կորոնավիրուսը կարող է մնալ դիմակների վրա մինչև մեկ շաբաթ: Այս մասին հայտարարել են Հոնկոնգի համալսարանի փորձագիտական խումբը և ամերիկյան վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտից:

Նրանք հետազոտել են վիրուսի «գոյատևումը» տարբեր մակերեսների վրա, ասվում է «South China Morning Post»-ի հրապարակման մեջ: Ավելի վաղ հետազոտության արդյունքների վերաբերյալ փորձագիտական ​​զեկույցը հրապարակվել էր «The Lancet» ամսագրում:

Ուսումնասիրություններն իրականացվել են սենյակային ջերմաստիճանում լաբորատոր պայմաններում տարբեր մակերեսների վրա:

Տպագիր թղթի վրա այն պահպանվել է 3 ժամից քիչ, իսկ երկրորդ օրն անհետացել է մշակված փայտի և գործվածքների մակերեսից:

Երկրորդ օրը վիրուսը տեսանելի է եղել ապակու և թղթադրամների վրա և ամբողջությամբ անհետացել է միայն 4-րդ օրը, մինչդեռ չժանգոտվող պողպատի և պլաստիկի վրա այն առկա է եղել 4-7 օր:

Փորձագետները նաև պարզել են, որ սովորական կենցաղային ախտահանիչ միջոցները, ներառյալ՝ սպիտակեցնող հեղուկները, արդյունավետ են վիրուսը ոչնչացնելու գործում: Այնուամենայնիվ, ձեռքերը լվանալն ու ախտահանելը շարունակում է մնալ վարակվելուց խուսափելու ամենահեշտ և հուսալի միջոցներից մեկը:

«Եթե ցանկանում եք պաշտպանել ինքներդ ձեզ, պարզապես հետևեք հիգիենայի կանոններին, հնարավորինս հաճախ լվացեք ձեր ձեռքերը և փորձեք չդիմպչել դեմքին, աչքերին, բերանին կամ քթին՝ առանց նախապես ձեռքերն ախտահանելու»,-ասվում է զեկույցում:

 

Նույն շարքից