Կորոնավիրուս Հասարակություն 

Պոլսահայ մտավորական Մասիս Քյուրքչյուգիլը կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոցում է

analitik.am

 

Պոլսահայ գրող և հրատարակիչ Մասիս Քյուրքչյուգիլը և նրա կինը՝ Ինջի Քյուրքչյուգիլը, կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով տեղափոխվել են հիվանդանոց։

Այս մասին «Twitter»-ի միջոցով տեղեկացրել է ընտանիքի մտերիմ Քեմալ Քոչաքը։ «Սիրելի ընկերներ, իմ ավագ ընկեր Մասիսը և իր տիկինը կորոնավիրուսի կասկածանքով գտնվում են Թաքսիմի հետազոտական հիվանդանոցի շտապօգնության բաժնում», - նշել  է նա։

Մասիս Քյուրքչյուգիլը ծնվել է 1947թ․ Ստամբուլում։  Ուսանել է Ֆերիքյոյի հայկական միջնակարգ դպրոցում։ Նա հիմնել է «Köz» հրատարակչությունը, «Sürekli Devrim» ամսագիրը, ղեկավարել է «Yurt»  հանրագիտարանի պատմական բաժինը։

Քյուրքչյուգիլը «Միացյալ սոցիալիստական» կուսակցության (BSP), այնուհետև՝ «Ազատություն և համերաշխություն»  կուսակցության (ÖDP) հիմնադիրն է։ Ի դեպ, ÖDP-ն Թուրքիայում գործող այն եզակի քաղաքական կուսակցություններից է, որy ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և համապատասխան կոչ արել երկրի իշխանություններին։

Ներկայումս Քուրքչյուգիլը ղեկավարում է «Yazın» հրատարակչությունը և հրատարակում է «Yeniyol» ամսագիրը։

Ermenihaber

 

Նույն շարքից