Կորոնավիրուս Հասարակություն 

Հնդկաստանի «Արմաթում» ստեղծվել է կորոնավիրուսով հիվանդներին ուտելիք մատուցող ռոբոտ

 

Նախորդ տարի՝ 2019 թ. հոկտեմբերի 6-9, Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցած ԴիջիԹեք 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությանը Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց «Արմաթ» կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։

Համագործակցության շրջանակներում նախատեսվում էր 2020 թ.-ի մարտին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարների մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ և վերապատրաստումներ՝ ապագա խմբավարների համար:

Ելնելով արտակարգ դրությունից և գործուղումներ իրականացնելու սահմանափակումից՝ որոշում կայացվեց վերապատրաստումների առաջին փուլը՝ ծրագրավորման կոմպոնենտը, անցկացնել հեռավար։

Վերապատրաստումները իրականացվում էին հեռախաղորդակցման ընդունված և հարմարավետ ծրագրերով՝ նախապես մշակված մեթոդաբանությամբ և գործիքակազմով։ Վերապատրաստումները անցկացրել են «Արմաթի» փորձառու խմբակավարներ Հայկ Կարապետյանը և Գոռ Աբրահամյանը։

Բացի բուն նյութի տրամադրումից, Հնդկաստանի գործընկերների հետ անցկացվել են հարց ու պատասխանի ֆորմատով ինտերակտիվ դասեր, տրվել են հանձնարարություններ և կատարվել է Հնդկաստանի խմբակավարների թեստավորում։ Վերապատրաստվել է 6 անձ, ովքեր կդասավանդեն Հնդկաստանում բացվող 3 Արմաթ լաբորատորիաներում։

«Մեզ թեկնածուների համար հիանալի փորձ էր մասնագետներ Հայկի ու Գոռի առցանց դասընթացներին մասնակցելը։ Բազմաթիվ հմտություններ յուրացրինք ու հենց դասընթացների ընթացքում սկսեցինք կիրառել դրանք։ Մենք փորձնական նպատակներով մեկ ռոբոտ ենք հավաքել և այժմ մոտ ենք այն վերջնական տեսքի հասցնելուն», - նշում է հնդկական կողմի ներկայացուցիչը։

Օրերս «Արմաթ» լաբորատորաների ֆեյսբուքյան խմբերում տարածվել են վերոնշյալ մատուցող-ռոբոտի աշխատանքը ցուցադրող հոլովակներ։ Վերջինս ինքնուրույն կերպով տեղի բուժհաստատություններից մեկում ուտելիք է մատուցում կորոնավիրուսով վարակված հիվանդներին։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից