Հասարակություն 

Անհրաժեշտ են կամավորներ. Պատգամավոր

analitik.am

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ‼

«Տարիք» հիմնադրամը իր օգնությունն է առաջարկում

Տավուշի մարզի մեր պաշտելի տատիկ-պապիկներին, ովքեր այս պահին խիստ կարիք ունեն սննդի և բժշկական պարագաների, բայց ի վիճակի չեն դրանք ձեռք բերելու տեղաշարժման սահմանափակումների և ֆինանսական դժվարությունների պատճառով:

Սիրելի' հայրենակիցներ, ովքեր անտարբեր չեն և այս դժվարին շրջանում կարող են և պատրաստ են կամավոր հիմունքներով այս օգնությունները մարզի տարածքում բաժանել մեր տարեցներին, խնդրում եմ կապ հաստատել «Տարիք» հիմնադրամի հետ:
Ցանկացած քաղաքացու մասնակցությունը կարևոր է այս բարի գործի իրականացման մեջ:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել
«Տարիք» հիմնադրամ՝ 📞 +37491870089

ՀՀ ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Սարգիս Ալեքսանյան

Նույն շարքից