Հասարակություն 

Սերժ Սարգսյանը գնո՞ւմ է Ազգային ժողով

analitik.am

168.am-ը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօր ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ գրություն է ուղարկվել, որով ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:

Գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանից փորձեցինք ճշտել տեղեկության հավաստիությունը:

«Այո, այսօր Ձեր նշած անձի կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը գրություն է ստացել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին` իր ընտրությամբ, լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով»:

Մեր հարցմանը, թե Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է հրավերը, գրասենյակի պատասխանատուն նշեց, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այն էլ` ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի վերաբերյալ:

Մերի Հարությունյանը հավելեց, որ գրությունը քիչ առաջ են ստացել, և ՀՀ երրորդ նախագահին զեկուցելուց հետո, նրա որոշման մասին անպայման կտեղեկացնեն և՛ լրատվամիջոցներին, և՛ հիշյալ հանձնաժողովին»:

Նույն շարքից