Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Փոխոստիկանապետը՝ կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից կատարված ծառայությունների մասին

analitik.am

 

ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն այսօր՝ ապրիլի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանում արտակարգ դրության պայմաններում ՀՀ ոստիկանության կողմից կատարված այն բոլոր ծառայությունները, որոնք իրականացվում են կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում։

«Ապրիլի 6-ի դրության ոստիկանության կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ մուտք գործող բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների թվով 515 տրանսպորտային միջոցի ուղեկցում, որին ներգրավված են եղել ոստիկանության 477 կարգախմբեր։

Ուղեկցման ընթացքում սահմանափակվել են տրանսպորտային միջոցների վարորդների և նրանց փոխարինող անձանց երթուղուց դուրս տեղաշարժը, բացառելով բնակչության համար առողջապահական վտանգ ներկայացնող շփումները»,-նշել է նա և ավելացրել, որ բացի այդ ՃՈ ծառայողների կողմից կատարվել են նաև 69 այլ տրանսպորատային միջոցների ուղեկցումներ։

«Նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով ՃՈ և Տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհների՝ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղի և Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված կայուն պահակակետերի միջոցով ծառայությունը։

Ապրիլի 6-ի դրությամբ՝ Արցախի Հանրապետություն թույլատրվել է մեկնել 1908 տրանսպորտային միջոց, իսկ 575 տրանսպորատյին միջոցների մուտքն արգելվել է»։

Նույն շարքից