Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ցավոք սրտի, բակերում մարդկանց կուտակումներ դիտարկում ենք․ Հայկ Մհրյանը խոսեց բջջային հավելվածի միջոցով խնդիրը կարգավորելու մասին

analitik.am

 

Ցավոք սրտի, բակերում նման կուտակումներ դիտարկում ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, որ որոշ քաղաքացիներ ահազանգում են իրենց բակերում, այգիներում, խաղահրապարակներում մարդկանց կուտակումների մասին, սակայն ստուգող անձ չկա, հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը․ «Ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցների կողմից ամենօրյա ռեժիմով շրջայցեր են կատարվում։ Մեր ունեցած ուժերի, քանակի, հնարավորությունների սահմաններում փորձում ենք նաև բակային տարածքում մեր քաղաքացիներին կարողանալ համոզել, որպեսզի նրանք չխախտեն ինքնամեկուսացման կանոնները»։

Հարցին՝ արդյո՞ք գրանցվել են քաղաքացիների կողմից մեկուսացման ռեժիմի խախտումներ, և արդյո՞ք դեպքեր եղել են, որ այդ մարդիկ լքեն մեկուսացման վայրը, փոխոստիկանապետը դրական պատասխան տվեց․ «Դեպքեր եղել են, բայց այսօրվանից կսկսենք բջջային հավելվածով այդ խնդրի կարգավորումը։ Հաջորդ հանդիպմանն ավելի հանգամանալից տեղեկատվություն կտանք այդ մասին»։

 

Նույն շարքից