Իրավական 

Հրազդանում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի բնակչի սպանության դեպքի միշարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Ադրբեջանի Հանրապետությունում ծնված, ազգությամբ ազերի, սակայն վերջին 25 տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացի 41-ամյա տղամարդ է՝ տուժողի վաղեմի ծանոթը և հարևանը:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին` ժամը 22:30-ի սահմաններում, 41-ամյա տղամարդն իր հարևանի տանն ընթրել և ոգելից խմիչք է օգտագործել նրա հետ, որից հետո նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերջիններս քաքշել ու հարվածել են միմյանց: Այնուհետև Ադրբեջանի քաղաքացին, բռունցքով հարվածելով հարևանի դեմքին, գետնին է տապալել նրան, ապա, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, բռունցքով շարունակել հարվածներ հասցնել նրա գլխին և մարմնի այլ հատվածներին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը`մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՔԿ

Նույն շարքից