Տեսանյութեր Քաղաքականություն 

«Իմ քայլը» խմբակցությունը պետք է կայանա որպես գաղափարական հենքի վրա աշխատող քաղաքական թիմ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասին, հայտարարեց, որ խորհրդարանն այն տեղն է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, բանավեճ տեղի ունենա: Այս առումով խոսելն, արտահայտվելը խորհրդարանում պատգամավորների հիմնական գործն է.  «Շատ կարևոր է, որ մենք խոսքի արժեքը չթերագնահատենք: Այլ բան է, որ մենք մեր խոսքի արժեքի վրա պետք է մտածենք»:

Ինչ վերաբերում է մեծամասնությանը, ապա դրա լավագույն գնահատականը, Փաշինյանի խոսքերով, տրվել է հարևան Ադրբեջանում, որտեղ ևս որոշում կայացվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, երբ Հայաստանում եղան ընտրությունները: Ադրբեջանում ընտրություններն անցկացրեցին այն հիմնավորմամբ, որ ավելի երիտասարդ, ավելի որակյալ խորհրդարան է պետք:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանում երիտասարդ պատգամավորներ են հայտնվել, ովքեր միջազգային հարթակներում շատ լավ են ներկայացնում Հայաստանը:

Վարչապետը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը շատ արդյունավետ է աշխատել: Պատգամավորների օրենսդրական գործունեությունը երբեք ավելի արդյունավետ չի եղել. «Ես՝ որպես երկու գումարումների պատգամավոր, իսկ դրանից առաջ՝ լրագրող, համարձակություն կունենամ ասելու, որ այս խորհրդարանն իր որակով էականորեն գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին: Բնականաբար, սա առաջին հերթին վերաբերում է մեծամասնությանը:

Փաշինյանը մի դիտարկում արեց «Իմ քայլը» խմբակցության վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն պետք է կայունանա ամբողջական, գաղափարական հենքի վրա աշխատող քաղաքական թիմ․ «Այս առումով շատ լուրջ անելիք կա: Ես հույս ունեմ, որ մենք միասին կանենք դա: Իսկ մինչ այս պահը խնդիրները բավական արդյունավետ կերպով լուծված են:

Փաշինյանը որպես արդյունավետ քննարկման օրինակ խոսեց Սահմանադրական բարեփոխումների քննարկման մասին՝ հայտարարելով, որ հպարտություն է զգացել «Իմ քայլը» խմբակցութամբ, որը բարձր մակարդակի աշխատանք ցուցաբերեց նաև այլ հարցերում:

 

 

Նույն շարքից