Հասարակություն Տեսանյութեր 

Կարևոր է, որ մեր երիտասարդությունն արձանագրի, թե որտեղ է աղքատության և բարեկեցության սահմանը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Ես կարևոր եմ համարում, որ մեր երիտասարդությունն արձանագրի, թե որտեղ է աղքատության և բարեկեցության սահմանը, այդ սահմանը գիտելիքն է, հմտությունը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, ժամանակակից աշխարհում կրթություն, հմտություններ, գիտելիք ունեցող մարդիկ են հաջողակ. «Մեր երկրի պատմության ընթացքում ցավոք հաջողության ու հարստության սիմվոլները միշտ չեն կապվել գիտելիքի ու հմտությունների հետ:

Եթե 30 տարի առաջ աշխարհում հարուստները նավթային մագնատներն էին, այսօր նրանք են, ովքեր զբաղվում են տեխնոլոգիաների, գիտելիքի վրա հիմնված գործունեությամբ: Տնտեսության զարգացման ամենակարևոր նախապայմանը մարդն է, ով ունի հմտություններ, տիրապետում է տեխնոլոգիաներին ու գիտելիքին»:

Վարչապետի խոսքերով, կրթությունը պետք է դարձնել ազգային ապրելակերպ. «Սա է ռազմավարական առումով մեր երկրի տնտեսությունը զարգացնելու, տնտեսական հեղափոխության ռազմավարական բանաձևը»:

Փաշինյանը կարևորեց նաև հարկային, վարկային քաղաքականությունները, պետական աջակցությունները:

 

Նույն շարքից