Հասարակություն Տեսանյութեր 

Հայհոյում են թող հայհոյեն. Նիկոլ Փաշինյանն օգտատերերին ասաց, որ կարող են սեփական միջոցներով «պատժել» կեղծ լուրեր տարածողներին

analitik.am

 

Այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով ֆեյքնյուզի մասին, հայտարարեց, որ դրանք կբաժաներ երկու մասի՝ ազգային անվտանգությանը սպառնացող լուրեր և ուղղակի կեղծ լուրեր:

Փաշինյանի խոսքերով, այն դեպքերում, եթե ազգային անվտանգության խնդիր կա, իրավապահները պետք է զբաղվեն հարցով, իսկ ինչ վերաբերում է ծաղրանկարներին, դրանք ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից են. «Իհարկե տհաճ է, երբ հայհոյում են, երբ ծաղրանկար է լինում, սակայն ծաղրանկարները ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է:

Իհարկե ես ուրախ եմ, որ ՀՀ քաղաքացիներն այդ բովանդակությունը չեն կիսում, դա խոսում է վստահության մասին: Բայց ասեմ, որ դուք՝ որպես օգտատերեր կարող եք որոշակի միջոցներ ձեռնարկել: Օրինակ կարող եք արգելափակել նման նյութեր տարածող էջերը, Ֆեսբուքում կարող եք ռեփորթ անել, կամ ուղղակի հրաժարվել այն լրատվամիջոցներին հետևելուց, որոնք ձեր կարծիքով սուտ լուրեր են տարածում:

Դուք կարող եք ինքներդ «պատժել» այդ լուրերը տարածողներին: Մենք անելիք չունենք, եթե չկա ազգային անվտանգությանը սպառնացող բովանդակություն:

Իսկ եթե կա պարզաբանման կարիք ունեցող զրպարտություն, չեմ բացառում, որ լինեն քաղաքացիական հայցեր: Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում: Հայհոյում են, թող հայհոյեն, կարևորն այն է, թե ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է կիսում այդ տեսակետը»:

 

 

Նույն շարքից