Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ճգնաժամն անխուսափելի է, սակայն պետք չէ դրանից ողբերգություն սարքել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Ճգնաժամն անխուսափելի է, սակայն պետք չէ դրանից ողբերգություն սարքել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքերով, խնդիրը միայն Հայաստանի մասով չէ, այն վերաբերում է ամբողջ աշխարհին, համաշխարհային տնտեսությունը գտնվում է փլուզման պրոցեսի մեջ. «Ճգնաժամը պետք է դիտարկել նաև որպես հնարավորություն, քանի որ տնտեսական փլուզումը բացելու է հնարավորություններ»։

Փաշինյանի խոսքերով, պետք է խնդիր դնել առաջիկա 5 տարիներին ՀՀ ՀՆԱ-ն կրկնապատկել, նոր դիրքեր զբաղեցնել համաշխարհային շուկաներում, ՀՀ համաշխարհային տնտեսական դիրքը փոխել. «Մեր պատկերացումն է օր առաջ կանխատեսել ու  կառավարելի դարձնել համաճարակը, քայլ առ քայլ վերադառնալ նորմալ կյանքի, աշխատել ու աշխատանքով հաղթահարել ճգնաամը, իսկ կառավարությունն ամեն ինչ պետք է անի աշխատանքը խրախուսելու համար»:

Նույն շարքից