Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Պատրաստվում ենք կորոնավիրուսի զանգվածային թեստավորում իրականացնել․ Նիկոլ Փաշինյան

 

Մենք խնդիր ենք դրել, որպեսզի առաջիկա օրերին օրական թեստերի քանակը հասցնենք 1000-ի, այսօր մենք օրական անում ենք մինչև 400 թեստ: Ուրբաթ օրվանից մենք պետք է օրական 1000 թեստ անենք, ինչի համար այսօր բավականին մեծաքանակ թեստեր ենք գնում: Մոտավորապես 70 հազար թեստի մասին է խոսքը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ հիմա քննարկվում է թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը. «Մենք մեծ գումար ենք հատկացրել անհրաժեշտ հումքը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանանք այդ արտադրությունը սկսել»:

Խոսքը վերաբերում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին, որին 550 հազար դոլարի չափով հատկացում է կատարվում թեստերի արտադրություն կազմակերպելու համար. «Մանսագետները վստահեցրել են, որ դա սստացվելու է: Մենք պատրաստվում եք զանգվածային թետսվորում իրականացնել»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից