Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Թոքաբորբով ծայրահեղ ծանր հիվանդը մահացել է շտապօգնության մեքենայում. նրան չեն թեստավորել և սխալ պրոֆիլի ԲԿ տեղափոխելու որոշում են կայացրել

analitik.am

Երեկ Աբովյան քաղաքի բուժկենտրոնից թոքաբորբով 47-ամյա պացիենտ է ուղարկվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, որտեղ նրան չեն ընդունել՝ առաջարկելով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիվանդը, սակայն, շտապօգնության մեքենայում մահացել է։ Այս մասին տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Աբովյանի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը:

«Հիվանդն իրականում եղել է շատ ծանր վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում: Որոշակի պարամետրեր շեղված են եղել, պոլիօրգանային անբավարարություն է սկսված եղել: Կարճ ժամանակում հետազոտություններ են արվել, հաստատվել էպոլիսոգմենտալ թոքաբորբ: Բժշկական կենտրոնի բժիշկները որոշակիորեն վիճակը կարգավորել են: Նմանատիպ ծանր հիվանդների առումով մշտապես համագործակցում ենք Երևանի կլինիկաների հետ: Կյանքը փրկելու համար հիվանդին տեղափոխել են Երևան, բաց քանի որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդների բուժման հիվանդանոց, մեր հիվանդին չեն ընդունել: Նրա մոտ ոչ կորոնավիրուս է եղել, ոչ էլ կոնտակտ հիվանդների հետ: Տեղափոխությունը շարունակվել է դեպի «Էրեբունի» ԲԿ, բայց հիվանդի վիճակն այնքան ծանր է եղել, որ նա մահացել է՝ հիվանդանոց հասնելու պահին: Փորձել են ռեանիմացիա անել, բայց չի ստացվել», - ասաց մեր զրուցակիցը:

Վարդան Մանուկյանն ասաց, որ հիվանդը կորոնավիրուսի համար չի թեստավորվել, ստացել են բանավոր հավաստիացումներ, որ կոնտակտ չի ունեցել վարակված որևէ անձի հետ: «Այդ պահին առաջնային էր հիվանդի կյանքը փրկելը», - ասա նա։

Հարցին՝ եթե հիվանդի մոտ կորոնավիրուս չի եղել, ինչու են վերջինիս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխել՝ այդպիսով ժամանակ կորցնելով, Վարդան Մանուկյանը նշեց, որ պացիենտի կյանքը փրկելու համար նման որոշում կայացրել է շտապօգնության բժիշկը՝ ոչրոշելով կանգ առնել հենց նշված հիվանդանոցում:

«Շտապօգնությունը շատ ժամանակ չի կորցրել, և բժիշկն ավելի մոտիկ հիվանդանոց է ընտրել՝ ելնելով հիվանդի ծանրության աստիճանից», - պարզաբանեց Աբովյանի ԲԿ-ի տնօրենը:

Նշենք, որ մահացածի հարազատները առավոտյան բողոք են ներկայացրել, դիակը փորձաքննության ենթարկելու որոշում է կայացվել:

Նույն շարքից