Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե տարեկան որքան գումար է տրամադրվում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարներին

analitik.am

 

Իմ որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու, դրանք ուղղվելու են կորոնավիրուսի դեմ պայքարին: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է պարգևավճարները թոշակառուներին հատկացնելուն, Փաշինյանը հայտարարեց, որ պարգևավճարների համար տարեկան օգտագործվում է 1 միլիարդ դրամ. «Եթե մենք այն բաժանենք 503 հազար թոշակառուներին, կստացվի, որ տարվա ընթացքում ամեն թոշակառուի կհասնի 1988 դրամ, ամեն ամիս գումարը կավելանա 165 դրամով:

Մենք մեր որոշմամբ արդեն 2020 թվականի հունվարի 1-ից նշված գումարից 24 անգամ ավելացրել ենք թոշակները: Իսկ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարի հարցով լուծել ենք այն խնդիրը, որ 2019 թվականին ունեցել ենք աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ, 2018 թվականից հետո մենք 1 միլիոն 90 հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ ենք բարձրացրել»:

 

Նույն շարքից