Հասարակություն Տեսանյութեր 

Փաշինյանն ասաց, թե քանի դրամ են ետ բերել կոռուպցիոն գործերի շրջանակներում

analitik.am

 

Ես գոհ չեմ հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից: Մենք վերջերս մի քանի խորհրդակցություն ենք արել, ես կոնկրետ հանձնարարականներ եմ տվել, որպեսզի այդ գործերի արդյունավետությունն էականորեն ավելանա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ փորձել են հասկանալ պատճառները, որ այդ գործերը բավարար արդյունավետությամբ առաջ չեն գնում. «Իմ գործընկերները գիտեն, եթե այդ արդյունավետությունը չբարձրանա, այլ կարգի որոշումներ կկայացնենք»:

Ինչ վերաբերում է մինչ այս վերադարձված գումարներին, Փաշինյանն ասաց, որ խնդիրը միայն բռնագանձված գումարները չեն, խնդիրը նաև այն է, որ ՀՀ բյուջեի եկամուտներն ավելացել են 1 միլիարդ 100 միլիոն դրամով, մեր բյուջեի եկամուտներն աճել են 45 տոկոսով:

«Այդ գումարն օդից չի ընկել դա կոռուպցիայի, մենաշնորհի, ստվերի դեմ պայքարի արդյունք է: Կան նաև քրեական գործերով ետ բերված գումարներ: 40 միլիարդ դրամ այս պահին ետ են բերվել, իսկ հարուցված քրեական գործերը վերաբերում են 190 միլիարդ դրամի չարաշահումներ, սակայն դա ամբողջը չէ: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է»:

 

Նույն շարքից