Տեսանյութեր Քաղաքականություն 

Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ունեցել է աշխարհաքաղաքական կոնտեքստ. Նիկոլ Փաշինյան

 

Օրինակ Վրաստանում վարդերի հեղափոխությունից հետո, մասնավորապես ոստիկանության բարեփոխումները շատ ավելի արագ են տեղի ունեցել: Սրա պատճառներից ամենակարևորն այն է, որ Վրաստանում տեղ ունեցած հեղափոխությունն ունեցել է աշխարհաքաղաքական կոնտեքստ, Աշխարհաքաղաքական բևեռներից մեկը շահագրգռված է եղել ապացուցել, որ այդ գործողութունն արդյունավետ է: Ահռելի մեծ նվիրատվություններ են արվել աշխարհաքաղաքական նկատառումներով: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները ոչ միայն չունեն աշխարհաքաղաքական կոնտեքստ, այլ նաև մենք դեմ ենք եղել դրան: Այս իրողությունը շատերը չեն ընկալել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքերով, միջազգային գործընկերների հետ համագործակցություն կա, սակայն Հայաստանը հովանավորներ չունի իր բարեփոխումների համար. «Մենք ենք այդպես ցանկացել, մենք ասել ենք, որ մեր հեղափոխությանը ոչ մի արտաքին ուժ չի մասնակցել:

Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք, որ սա լինի հայաստանյան պրոցես, ինչն իր հերթին բերում է մեծ առավելություններ, նաև դժվարություններ: Մենք առաջ ենք գնում սեփական տեմպով, մեր խնդիները հաղթահարելով»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից